ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Yerevan Microsurgical Week․ վերականգնողական միկրովիրաբուժության փորձը ՈՒԱԿ-ում

Հոկտեմբերի 11–16-ը ՈՒԱԿ անցկացվեց Yerevan Microsurgical Week միջազգային միկրովիրաբուժական նախաձեռնությունը, որի շրջանակում իրականացվեցին բարդ վերականգնողական վիրահատություններ, մասնագիտական խորհրդատվություններ և փորձի փոխանակում միջազգային առաջատար մասնագետների հետ։

Կենտրոնը հյուրընկալեց Իսպանիայից և Մեքսիկայից ժամանած միկրովիրաբուժական մասնագետների թիմին՝ WSRM/RMES-ի կրթական և հումանիտար առաքելության շրջանակում։ Մեկշաբաթյա ծրագրի նպատակն էր նպաստել Հայաստանում վերականգնողական և միկրովիրաբուժության զարգացմանը, միջազգային մասնագիտական փորձի փոխանակմանը և պացիենտների բուժման ու վերականգնման հնարավորությունների ընդլայնմանը։

Նախաձեռնության ընթացքում միջազգային թիմը համագործակցեց ՈՒԱԿ ուռուցքաբան վիրաբույժների հետ՝ համատեղ իրականացնելով բարդ վիրահատություններ, քննարկելով կլինիկական դեպքեր և գնահատելով վերականգնողական վիրաբուժության ժամանակակից մոտեցումների կիրառման հնարավորությունները։

Yerevan Microsurgical Week-ի շրջանակում կենտրոնում աշխատեցին պլաստիկ, վերականգնողական և միկրովիրաբուժության ոլորտի մի շարք անվանի մասնագետներ՝

  • Ջեմմա Պոնս (Gemma Pons) — պլաստիկ և վերականգնողական վիրաբույժ, Clínica Planas, Բարսելոնա, Իսպանիա։
  • Էրիկ Սանտամարիա (Eric Santamaría, MD) — վերականգնողական միկրովիրաբուժության պրոֆեսոր Մեքսիկայի UNAM համալսարանում, վիրաբույժ՝ Մեքսիկայի առաջատար հիվանդանոցներում։
  • Կոենրադ Վան Լանդույթ (Koenraad Van Landuyt) — պլաստիկ վիրաբուժության ծառայության ղեկավար, Hospital Universitari Sant Joan de Reus, Իսպանիա։
  • Մարիա Ջոսե Լասսո (María José Lasso) — պլաստիկ և վերականգնողական վիրաբույժ, Մադրիդի Complutense համալսարանի և համալսարանական հիվանդանոցի պրոֆեսոր։

Միջազգային մասնագետների և ՈՒԱԿ վիրաբուժական թիմի համատեղ աշխատանքի արդյունքում իրականացվեցին մի շարք բարդ վիրահատություններ և մասնագիտական խորհրդատվություններ։

Իրականացվեց կրծքագեղձի վերականգնման 5 բարդ վիրահատություն՝ միակողմանի և երկկողմանի DIEP ռեկոնստրուկցիաների կիրառմամբ։ Այս մեթոդը հնարավորություն է տալիս կրծքագեղձի վերականգնման համար օգտագործել պացիենտի սեփական հյուսվածքները՝ պահպանելով վերականգնման անհատական մոտեցումը։

Կատարվեց 3 մեծածավալ միկրովիրաբուժական վիրահատություն՝ հյուսվածքային դեֆեկտների վերականգնման նպատակով։ Նման միջամտությունները պահանջում են բարձր մասնագիտական պատրաստվածություն, մանրակրկիտ պլանավորում և վիրաբուժական թիմի սերտ համագործակցություն։

Միջազգային թիմի մասնագետները տրամադրեցին ավելի քան 20 խորհրդատվություն՝ գնահատելով բարդ կլինիկական դեպքերը, քննարկելով բուժման մարտավարությունը և պլանավորելով հետագա վերականգնողական վիրահատությունները։

Yerevan Microsurgical Week-ը կարևոր նշանակություն ունեցավ ոչ միայն իրականացված վիրահատությունների, այլև մասնագիտական համագործակցության տեսանկյունից։ Միջազգային փորձի փոխանակումը հնարավորություն տվեց ՈՒԱԿ մասնագետներին քննարկելու ժամանակակից միկրովիրաբուժական տեխնիկաները, բարդ վերականգնողական միջամտությունների պլանավորման առանձնահատկությունները և դրանց կիրառման հնարավորությունները Հայաստանում։

Վերականգնողական վիրաբուժությունը կարևոր դեր ունի ուռուցքաբանական հիվանդությունների բուժումից հետո պացիենտների ֆունկցիոնալ վերականգնման, արտաքին տեսքի վերականգնման և կյանքի որակի բարելավման գործում։ Հատկապես բարդ վիրահատությունների դեպքում միկրովիրաբուժական տեխնիկաները հնարավորություն են տալիս վերականգնելու հյուսվածքային դեֆեկտները՝ օգտագործելով պացիենտի սեփական հյուսվածքները։

Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը կարևորում է միջազգային գործընկերների հետ համագործակցությունը՝ նպատակ ունենալով շարունակաբար զարգացնել վերականգնողական և միկրովիրաբուժության ոլորտները, ընդլայնել պացիենտների բուժման հնարավորությունները և նպաստել նրանց կյանքի որակի բարելավմանը։

Yerevan Microsurgical Week-ը ևս մեկ քայլ էր Հայաստանում ժամանակակից վերականգնողական վիրաբուժության զարգացման և միջազգային մասնագիտական համագործակցության ամրապնդման ճանապարհին։

19-10-2026

Yerevan Microsurgical Week․ վերականգնողական միկրովիրաբուժության փորձը ՈՒԱԿ-ում

Հոկտեմբերի 11–16-ը ՈՒԱԿ անցկացվեց Yerevan Microsurgical Week միջազգային միկրովիրաբուժական նախաձեռնությունը, որի շրջանակում իրականացվեցին բարդ վերականգնողական վիրահատություններ, մասնագիտական

18-10-2026

Վիրաբուժությունը՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ՈՒԱԿ-ում

Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը նոր հնարավորություններ է ստեղծում վիրաբուժական պրակտիկայում՝ նպաստելով բժշկական միջամտությունների պլանավորման, մասնագիտական աշխատանքի և բուժման գործընթացների

15-10-2026

Yerevan Microsurgical Week-ի մասին՝ «Առավոտ լուսոյի» տաղավարում

Yerevan Microsurgical Week-ի մասին Առաջին ալիքի «Առավոտ լուսո» հաղորդման տաղավարում խոսել են ՈՒԱԿ Ընդհանուր և մանկական ուռուցքաբանության և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության բաժանմունքի վարիչ Մհեր
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Թողնել կարծիք×