Yerevan Microsurgical Week-ի մասին՝ «Առավոտ լուսոյի» տաղավարում
Yerevan Microsurgical Week-ի մասին Առաջին ալիքի «Առավոտ լուսո» հաղորդման տաղավարում խոսել են ՈՒԱԿ Ընդհանուր և մանկական ուռուցքաբանության և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության բաժանմունքի վարիչ Մհեր Կոստանյանը և Բարսելոնայի Clínica Planas հիվանդանոցի պլաստիկ, վերականգնողական ու էսթետիկ վիրաբույժ Ջեմմա Պոնսը։
Հարցազրույցի ընթացքում մասնագետները ներկայացրել են հոկտեմբերի 11–16-ը իրականացված հումանիտար առաքելության մասին, որի շրջանակում միջազգային թիմը ՈՒԱԿ մասնագետների հետ իրականացրել է բարդ վերականգնողական և միկրովիրաբուժական վիրահատություններ՝ համադրելով բուժումը, մասնագիտական կրթությունն ու փորձի փոխանակումը։



