Новости

ՈՒԱԿ-ը պատասխանատվություն է ստանձնել անցկացնելու համագումարի շրջանակում սատելիտային սիմպոզիումներից մեկը՝ նվիրված ուռուցքաբանությանը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA): Այն անցկացվելու է ս․թ․ հուլիսի 6-8-ը:

Մեր կենտրոնը պատասխանատվություն է ստանձնել անցկացնելու համագումարի շրջանակում սատելիտային սիմպոզիումներից մեկը՝ նվիրված ուռուցքաբանությանը։ 

Հուլիսի 7-ին՝ 14։00-18։00-ը, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում (հասցե՝ Ամիրյան փող., 1 շենք) զեկույցներով հանդես կգան ոլորտի առաջատար մասնագետները:

Ներկայացնում ենք բանախոսներից հաջորդ երկուսին՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Կանանց առողջության կլինիկայի ուռուցքաբան-մամոլոգ Մետաքսյա Մկրտչյան և Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքի էնդոսկոպիստ Վլադիմիր Նահապետյան։ ℹ️ Առաջիկայում կներկայացնենք այդ օրվա բոլոր բանախոսներին: 

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Որպես պատվիրակ մասնակցելու համար անցեք հղումով՝ bit.ly/3MU6krL 

6imca.am/satellite-symposiums6imca.am/satellite-symposiums

30-10-2026

Եթե չլիներ սքրինինգը, չէի իմանա, որ կրծքագեղձի քաղցկեղ ունեմ․ մի պացիենտի պատմություն

Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերումը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ հիվանդության բուժման և հետագա ընթացքի համար։ Անաիդա Տեր-Գասպարյանի պատմությունը դրա կարևորության ևս մեկ վկայություն

30-10-2026

«Իմ առողջ մայրիկ»․ Անահիտ Ավանեսյանը հանդիպել է կրծքագեղձի քաղցկեղը հաղթահարած կանանց հետ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է կրծքագեղձի քաղցկեղը հաղթահարած կանանց հետ։ Հանդիպման ընթացքում կանայք կիսվել են իրենց պատմություններով՝ ներկայացնելով հիվանդության դեմ պայքարի,

29-10-2026

Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարը. մի պացիենտի պատմություն

Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարում կարևոր են իրազեկումը, վաղ հայտնաբերումն ու ժամանակին բուժումը:Առաջինի լրատվական ալիքի տեսանյութում ՈՒԱԿ մասնագետները խոսում են կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման և
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Оставить коментарий×