Новости

ՈւԱԿ-ում կատարվել է երիկամի լապարոսկոպիկ մասնահատում

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կատարվել է երիկամի մասնահատում լապարասկոպիկ եղանակով։ Քանի որ երիկամներն ունեն հարուստ անոթավորում, այսպիսի վիրահատությունները լապարոսկոպիկ եղանակով բավականին բարդ են և կատարվում են եզակի կենտրոններում։

60 տարեկան պացիենտը դիմել է ՈւԱԿ այն բանից հետո, երբ նրա մոտ այլ հետազոտության ժամանակ պատահաբար հայտնաբերվել է ձախ երիկամի չարորակ գոյացություն 3.2x3.5սմ չափերով։ Նա ուներ նաև ուղեկցող հիվանդություններ՝ քրոնիկ օբստրուկտիվ բրոնխիտ և երկրորդ տիպի շաքարային դիաբետ։ Երիկամի մասնահատման բաց վիրահատությունը բավականին տրավմատիկ է և պահանջում է մեծ կտրվածք, որը հետվիրահատական շրջանում կարող էր երկար չլավանալ։

ՈւԱԿ-ի Օնկոուրոլոգիական բաժանմունքի բժիշկները որոշեցին վիրահատությունը կատարել լապարոսկոպիկ եղենակով, քանի որ այն քիչ տրավմատիկ է, և վերքերի լավացման խնդիր չի առաջացնում։ Հեռացվել է երիկամի մի մասը ուռուցքի հետ միասին, պահպանելով երիկամի առողջ հատվածը։ Այդպիսով նպաստելով նրան, որ շաքարային դիաբետ ունեցող հիվանդի մոտ հետվիրահատական շրջանում բացառվի քրոնիկ երիկամային անբավարարության զարգացման ռիսկը։

Վիրահատությունը կատարել է վիրաբույժ-օնկոուրոլոգ Ազատ Չախոյանը:

Հետվիրահատական շրջանն ընթացել է հարթ, առանց բարդությունների, պացիենտը չորրորդ օրը դուրս է գրվել հիվանդանոցից։

Վիրահատությանը դիտեք այստեղ։


30-10-2026

Եթե չլիներ սքրինինգը, չէի իմանա, որ կրծքագեղձի քաղցկեղ ունեմ․ մի պացիենտի պատմություն

Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերումը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ հիվանդության բուժման և հետագա ընթացքի համար։ Անաիդա Տեր-Գասպարյանի պատմությունը դրա կարևորության ևս մեկ վկայություն

30-10-2026

«Իմ առողջ մայրիկ»․ Անահիտ Ավանեսյանը հանդիպել է կրծքագեղձի քաղցկեղը հաղթահարած կանանց հետ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է կրծքագեղձի քաղցկեղը հաղթահարած կանանց հետ։ Հանդիպման ընթացքում կանայք կիսվել են իրենց պատմություններով՝ ներկայացնելով հիվանդության դեմ պայքարի,

29-10-2026

Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարը. մի պացիենտի պատմություն

Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարում կարևոր են իրազեկումը, վաղ հայտնաբերումն ու ժամանակին բուժումը:Առաջինի լրատվական ալիքի տեսանյութում ՈՒԱԿ մասնագետները խոսում են կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման և
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Оставить коментарий×