Новости

ՈւԱԿ-ի լաբորատորիան ստացել է որակի վերահսկման RIQAS- Randox միջազգային հավաստագիր

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Կլինիկական կենսաքիմիայի և իմունաբանության լաբորատորիան 2020 թվականից մասնակցում է  հետազոտությունների որակի վերահսկման RIQAS- Randox միջազգային ծրագրին (Մեծ Բրիտանիա)։

Որակի գնահատման միջազգային ծրագրերին հաջող մասնակցությունը վկայում է լաբորատորիայի որակի ներքին վերահսկման արդյունավետության մասին։

Երկու շաբաթը մեկ անհայտ կոնցենտրացիայով նմուշի հետազոտության արդյունքներն առցանց ուղարկվում են RIQAS ծրագրի համապատասխան լաբորատոր կոդին։ Եթե ստացված արդյունքները համընկնում են հսկիչ լաբորատորիայի տվյալներին, ապա նրանց կողմից տրամադրվում է հավաստագիր։

Մենք կարևորում ենք մեր աշխատանքի որակը և նման ծրագրերինմասնակցությունը կլինի շարունակական։


04-07-2025

Մադրիդում մեկնարկել է «Հայկական բժշկական միջազգային կոնգրես»-ը

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում՝ «Universidad Complutense de Madrid»-ում, մեկնարկել է «Հայկական բժշկական միջազգային կոնգրես»-ը, որը միավորել է աշխարհի տարբեր ծայրերից ժամանած հայազգի առաջատար

19-06-2025

ՈւԱԿ դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքը պարգևատրվել է շնորհակալագրով

Փորձի փոխանակում, մասնագիտական քննարկումներ և մեկ ընդհանուր նպատակ՝ ապահովել ավելի արդյունավետ բուժում և առողջ ապագա պացիենտների համար։ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի դեղորայքային

07-06-2025

Ավելի քան 200 փոքրիկների համար հունիսմեկյան տոնը վերածվեց անակնկալ արկածի «Dino Park Yerevan»-ում

ՈւԱԿ տնօրինության նախաձեռնությամբ կենտրոնի միջին և կրտսեր բուժանձնակազմի ավելի քան 200 երեխաները վայելեցին զվարճալի ու հիշարժան պահեր՝ շրջելով դինոզավրերի կախարդական աշխարհում։ Լցված ժպիտներով,
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Оставить коментарий×