Новости

Make Sense Campaign 2024-ի շրջանակներում գլխի և պարանոցի ուռուցքների իրազեկման շաբաթին կմասնակցի նաև Հայաստանը

Այս տարի առաջին անգամ՝ սեպտեմբերի 16-21-ին, Հայաստանը վեբինարով կմասնակցի Եվրոպայի Գլխի և պարանոցի վիրաբուժության միության կազմակերպած իրազեկման շաբաթին:

Վեբինարի նպատակն է ուսանողներին, օրդինատորներին և երիտասարդ բժիշկներին ծանոթացնել գլխի և պարանոցի ուռուցքների կանխարգելման, վաղ հայտնաբերման, բուժման ժամանակակից մոտեցումներին:

Բուժառուներին տեղեկացնել առաջացման պատճառների, բարդությունների հետ:

Make Sense Campaign 2024-ի մասնակից երկրներից են՝ Գերմանիան, Դանիան , Բելգիան , Հունաստանը, Իտալիան:

Վեբինարի ընթացքում Հայաստանից զեկույցներով հանդես կգան․

Տաթևիկ Մարգարյան` Գլխի և պարանոցի քաղցկեղ. Հոգեբանական յուրահատկությունները։ Ինչով է տարբերվում քաղցկեղի մյուս տեսակներից։ Հոգեբան և հանրային առողջության մասնագետ, Պրոֆեսոր Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն, Քաղցկեղի և ճգնաժամի ինստիտուտ

Հայկ Բաբայան՝ Գլխի և պարանոցի չարորակ ուռուցքների վիրահատական բուժման առանձնահատկությունները: Դիմածնոտային վիրաբույժ․ Ս.Սեինյանի անվան հենաշարժիչ համակարգի ուռուցքաբանության բաժանմունք․ ՈՒԱԿ Գլխի և պարանոցի վիրաբուժության ամբիոն․ ԱԱԻ

Կարինե Սողոմոնյան՝ Գլխի և պարանոցի շրջանի քաղցկեղի դեղորայքային բուժման մոտեցումները ՈՒռուցքաբան Դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունք․ ՈՒԱԿ ՈՒռուցքաբանության ամբիոն․ ԱԱԻ

Սերգո Մխիթարյան՝ Գլխի և պարանոցի չարորակ ուռուցքների ճառագայթային բուժման ընդհանուր ասպեկտները: Հեռահար ճառագայթային թերապիայի բաժանմունք․ ՈՒԱԿ Ընդհանուր ուռուցքաբանության ամբիոն․ ԵՊԲՀ

Վեբինարը տեղի կունենա Zoom օնլայն հարթակում սեպտեմբերի 18-ին, ժամը՝ 10:00-ին:

Կազմակերպիչներ ՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոն , Առողջապահության ազգային ինստիտուտ, Քաղցկեղի և ճգնաժամի ինստիտուտ , Global Shapers Դիլիջան:

https://us02web.zoom.us/j/5573523194...

Վեբինարի ID: 557 352 3194

Գախտնաբառ: 093396

30-10-2026

Եթե չլիներ սքրինինգը, չէի իմանա, որ կրծքագեղձի քաղցկեղ ունեմ․ մի պացիենտի պատմություն

Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերումը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ հիվանդության բուժման և հետագա ընթացքի համար։ Անաիդա Տեր-Գասպարյանի պատմությունը դրա կարևորության ևս մեկ վկայություն

30-10-2026

«Իմ առողջ մայրիկ»․ Անահիտ Ավանեսյանը հանդիպել է կրծքագեղձի քաղցկեղը հաղթահարած կանանց հետ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է կրծքագեղձի քաղցկեղը հաղթահարած կանանց հետ։ Հանդիպման ընթացքում կանայք կիսվել են իրենց պատմություններով՝ ներկայացնելով հիվանդության դեմ պայքարի,

29-10-2026

Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարը. մի պացիենտի պատմություն

Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարում կարևոր են իրազեկումը, վաղ հայտնաբերումն ու ժամանակին բուժումը:Առաջինի լրատվական ալիքի տեսանյութում ՈՒԱԿ մասնագետները խոսում են կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման և
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Оставить коментарий×