Новости

Քաղցկեղը դատավճիռ չէ, պետք է հավատալ, ուժեղ լինել, հաղթահարել ու ապրել երկար․ Էվելինա Ղանթարչյանը

«Ես շատ եմ ուզում, որ այս փուլի երկար, ինչ-որ տեղ տանջալից, խնդիրներով լեցուն այդ շրջանը չվախեցնի մեր հիվանդներին գնալ հետազոտության, որովհետև այսօր կանայք չեն գնում հետազոտության մի պարզ պատճառով՝ վախենում են, որ իրենց մոտ կհայտնաբերվի այդ հիվանդությունը: Այդ վախն է, որ բոլորիս հետ է պահում, այդ թվում նաև ինձ, որ մինչև 40 տարեկանը երբևէ չեմ հետազոտվել: Բայց այսօր իմ դառը փորձով եկել եմ գիտակցության, որ ժամանակին հայտնաբերված ուռուցքը շատ ավելի հեշտ ու թեթև միջամտությամբ կարող է վերանալ, քան այն հասնի ավելի ծանր աստիճանի»։

Armenpress-ի հետ իր մտքերով է կիսվել կրծքագեղձի քաղցկեղը հաղթահարած և երկար ու բարդ ճանապարհ անցած Էվելինա Ղանթարչյանը։ 

Ամբողջական խոսակցությունը կարդացեք այստեղ՝ surl.li/ievhu

30-10-2026

Եթե չլիներ սքրինինգը, չէի իմանա, որ կրծքագեղձի քաղցկեղ ունեմ․ մի պացիենտի պատմություն

Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերումը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ հիվանդության բուժման և հետագա ընթացքի համար։ Անաիդա Տեր-Գասպարյանի պատմությունը դրա կարևորության ևս մեկ վկայություն

30-10-2026

«Իմ առողջ մայրիկ»․ Անահիտ Ավանեսյանը հանդիպել է կրծքագեղձի քաղցկեղը հաղթահարած կանանց հետ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է կրծքագեղձի քաղցկեղը հաղթահարած կանանց հետ։ Հանդիպման ընթացքում կանայք կիսվել են իրենց պատմություններով՝ ներկայացնելով հիվանդության դեմ պայքարի,

29-10-2026

Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարը. մի պացիենտի պատմություն

Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարում կարևոր են իրազեկումը, վաղ հայտնաբերումն ու ժամանակին բուժումը:Առաջինի լրատվական ալիքի տեսանյութում ՈՒԱԿ մասնագետները խոսում են կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման և
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Оставить коментарий×