ԿԼԻՆԻԿԱ

 

Հայաստանում և աշխարհում կանանց շրջանում կրծքագեղձի քաղցկեղն ամենահաճախ հանդիպող քաղցկեղային հիվանդությունն է:

Քաղցկեղի այս տեսակի տարածման կանխարգելման և վաղ հայտնաբերման նպատակով Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կարևորվել է առանձին բաժանմունքի ստեղծումը։

Բաժանմունքն ստեղծման օրվանից ի վեր հագեցած է նորագույն սարքավորումներով, մասնագետները պարբերաբար անցնելով վերապատրաստումներ աշխարհի տարբեր երկրներում, կենտրոնում ներդրել են լավագույն փորձն ու մեթոդները։

 

Մամոլոգիական բաժանմունքում գործող ախտորոշիչ ծառայություններն են՝

  • Կրծքագեղձի սոնոգրաֆիա,
  • Կրծքագեղձի պրոֆիլակտիկ սկրինինգ մամոգրաֆիա,
  • Կրծքագեղձի եռաշերտ թվային մամոգրաֆիա,
  • Կրծքագեղձի կոնտրաստային մամոգրաֆիա,
  • Կրծքագեղձի տրեպան և ստերիոտակտիկ բիոպսիաներ։

 

Իրականացվում են նաև բուժական ծառայություններ՝

  • Մամոլոգ-ուռուցքաբանի կոնսուլտացիա
  • Կրծքագեղձի բարորակ խնդիրների կոնսերվատիվ բուժում
  • Կրծքագեղձի բարորակ գոյացությունների վիրաբուժական բուժում։

 

Հեռ․ +37410205050, ներքին՝ 181

 

30-10-2026

Եթե չլիներ սքրինինգը, չէի իմանա, որ կրծքագեղձի քաղցկեղ ունեմ․ մի պացիենտի պատմություն

Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերումը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ հիվանդության բուժման և հետագա ընթացքի համար։ Անաիդա Տեր-Գասպարյանի պատմությունը դրա կարևորության ևս մեկ վկայություն

30-10-2026

«Իմ առողջ մայրիկ»․ Անահիտ Ավանեսյանը հանդիպել է կրծքագեղձի քաղցկեղը հաղթահարած կանանց հետ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է կրծքագեղձի քաղցկեղը հաղթահարած կանանց հետ։ Հանդիպման ընթացքում կանայք կիսվել են իրենց պատմություններով՝ ներկայացնելով հիվանդության դեմ պայքարի,

29-10-2026

Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարը. մի պացիենտի պատմություն

Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարում կարևոր են իրազեկումը, վաղ հայտնաբերումն ու ժամանակին բուժումը:Առաջինի լրատվական ալիքի տեսանյութում ՈՒԱԿ մասնագետները խոսում են կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման և
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Оставить коментарий×