ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Խոնդրոմատոզ հիվանդության ուշացած դեպքի արդյունքում կատարվեց դաստակի երեք մատերի էքստիրպատիա

Հիվանդը՝ 63տ կին. դիմել է Ուռուցքաբանության ազգային կենտրոն ունենալով՝ ձեռքի դաստակի երկու մատերի խոնդրոմատոզ հիվանդություն և դիմել է մասնագետի օգնությանը բավականին ուշացած: Այս հիվանդությունը կոչվում է դաստակի ոսկրերի խոնդրոմատոզ (կամ Օլիեյի հիվանդություն), որը հիմնականում լինում է ի ծնե կամ վաղ մանկական տարիքում:

Վերջին ամիսներին կնոջ մոտ նկատվել էր ուռուցքային գոյացությունների բավականին մեծ աճ: Ոսկրային ախտաբանության բաժանմունքի ուռուցքաբան, բ.գ.թ. Ա,Ս. Սեինյանի վիրահատական միջամտությամբ կատարվեց դաստակի 3 մատերի էքստիրպատիա: Հիվանդը ստացել է լիարժեք բուժում, շուտով կոսմետիկ նպատակով կկատարվի մատերի էկզոպրոթեզավորում:

18-03-2026

Երբ վիրահատությունը հնարավոր չէ․ բրախիթերապիան որպես արդյունավետ լուծում

83-ամյա պացիենտը դիմել էր Ուռուցքաբանության ազգային կենտրոն սեռական ուղիներից առատ արյունահոսության, ցավերի և ընդհանուր թուլության գանգատներով։Համալիր հետազոտություններով ախտորոշվել էր արգանդի մարմնի

24-02-2026

ՈՒԱԿ մասնագետները պարգևատրվեցին «Ռազմական համագործակցության» մեդալով

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Ռազմական համագործակցության ամրապնդման և զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի, ինչպես նաև զինված ուժերի ռազմաբժշկական համակարգի հետ արդյունավետ փոխգործակցության

15-12-2025

Բացառիկ վիրահատություն․ դեմքի միջին երրորդականի ուռուցքի հեռացմամբ և պրոթեզավորմամբ

ՈՒԱԿ-ում հաջողությամբ կատարվել է եզակի բարդության վիրահատություն՝ 4-րդ A փուլի դեմքի միջին երրորդականի տափակ բջջային քաղցկեղի ամբողջական հեռացմամբ։ Ուռուցքը հեռացվել է արտաքին քթի, վերին շրթունքի, քթի
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Թողնել կարծիք×