ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՈՒԱԿ-ում կատարվում են ողնաշարի կայունացնող վիրահատություններ՝ մետաղական կոնստրուկցիաների կիրառմամբ

ՀՀ ԱՆ Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կատարվել է ողնաշարի տրանսպեդիկուլյար կայունացման հերթական վիրահատությունը։


59 տարեկան կինը դիմել էր ՈՒԱԿ, գանգատվելով ողնաշարի ցավերից։ 2018 թվականին նրա մոտ ախտորոշվել էր կրծքագեղձի քաղցկեղ և կատարվել էր վիրահատություն։ Հետազոտությունները ցույց տվեցին, որ առկա են դեպի ողերը տարածվող մետաստազներ, ինչի պատճառով առաջացել է երկու ողերի ախտաբանական կոտրվածք։


Վիրահատությունը կատարեցին ՈՒԱԿ Նեյրոօնկոլոգիկան բաժանմունքի բժիշկներ՝ օրթոպեդ-ողնաշարաբան Կարապետ Անտոնյանը և նյարդավիրաբույժ Ռուբեն Հարությունյանը։ Կատարվեց մետաղական կոնստրուկցիաներով տրանսպեդիկուլյար կայունացում, որի նպատակն է բարելավել պացիենտի կյանքի որակը։ Կինը սկսել է քայլել վիրահատությունից երեք օր անց։


Վերականգնողական կարճ ընթացքից հետո նա արդեն ճառագայթային և քիմիաթերապևտիկ բուժում է ստանում։


30-10-2026

Եթե չլիներ սքրինինգը, չէի իմանա, որ կրծքագեղձի քաղցկեղ ունեմ․ մի պացիենտի պատմություն

Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերումը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ հիվանդության բուժման և հետագա ընթացքի համար։ Անաիդա Տեր-Գասպարյանի պատմությունը դրա կարևորության ևս մեկ վկայություն

30-10-2026

«Իմ առողջ մայրիկ»․ Անահիտ Ավանեսյանը հանդիպել է կրծքագեղձի քաղցկեղը հաղթահարած կանանց հետ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է կրծքագեղձի քաղցկեղը հաղթահարած կանանց հետ։ Հանդիպման ընթացքում կանայք կիսվել են իրենց պատմություններով՝ ներկայացնելով հիվանդության դեմ պայքարի,

29-10-2026

Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարը. մի պացիենտի պատմություն

Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարում կարևոր են իրազեկումը, վաղ հայտնաբերումն ու ժամանակին բուժումը:Առաջինի լրատվական ալիքի տեսանյութում ՈՒԱԿ մասնագետները խոսում են կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման և
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Թողնել կարծիք×