ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՈՒԱԿ-ում իրականացվում է ստորին խեցիների լազերային մշակում` տեղային անզգայացմամբ․ այն անցավ է և ապահովում է արագ ապաքինում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի «Հյումն» էնդոսկոպիկ ռինոլոգիական վիրաբուժության բաժանմունքում իրականացվում են մի շարք միջամտություններ, մասնավորապես՝ ստորին խեցիների լազերային կորեկցիա:

Քթային դժվարաշնչություն, քթի անընդհատ փակվածություն, քթահոսություն․ սրանք այն նշաններն են, որոնք կարող են պայմանավորված լինել շնչառական համակարգի տարբեր խնդիրներով: Առավել հաճախ հանդիպող պատճառներից է ստորին խեցիների գերաճը։ Ի դեպ, խոսքը ժողովրդական լեզվում հայտնի «քթի միս» արտահայտության մասին է։

Ստորին խեցիների գերաճին կարող են նպաստել արտաքին (օդի աղտոտվածությունը, փոշու, քիմիական նյութերի հետ աշխատանքը և այլն) և ներքին (քթի խոռոչի անատոմիական առանձնահատկությունները, քթի միջնապատի շեղվածությունը, քրոնիկ սինուսիտները, ալերգիկ նախատրամադրվածությունը և այլն) գործոններ։

Ստորին խեցիների մեծացումը, հանգեցնելով քթային դժվարաշնչության, կարող է բերել քրոնիկ թթվածնաքաղցի, որը կարող է առաջացնել տարբեր օրգան համակարգերի խանգարումներ՝ նյարդային, սիրտ-անոթային, մշտապես հոգնածության, օդի պակասի զգացողության, գլխացավերի, սրտխփոցի և այլն։

«Հյումն» էնդոսկոպիկ ռինոլոգիական վիրաբուժության բաժանմունքում ստորին խեցիների խնդիրների շտկումն իրականացվում է դրանց լատերոպոզիցիայի ու կոագուլյացիայի միջոցով: Միջամտության տևողությունը շատ կարճ է՝ 10-15 րոպե։

Այս միջամտությունը տեղային անզգայացմամբ չի իրականացվում, եթե առկա է քթի միջնապատի արտահայտված թեքվածություն։ Այդ դեպքում անհրաժեշտ է իրականացնել համակցված վիրահատություն՝ քթի միջնապատի թեքվածության շտկում՝ ընդհանուր անզգայացման պայմաններում:

Տեղային անզգայացման առավելությունները՝

  • միջամտության ընթացքում ցավի, դիկոմֆորտի զգացողության բացառում,
  • ինարավոր է իրականացնել նաև սեդացիայով (այսինքն՝ միջամտության ողջ ընթացքում պացիենտը քնած է լինում),
  • միջամտության օրը պացիենտը դուրս է գրվում հիվանդանոցից,
  • անհարմար ու մեծ տամպոնների փոխարեն կիրառվում են սիլիկոնային ներդիրներ, որոնք չեն խանգարում քթային շնչառությանը և միջամտությունից 2-3 օր անց հեռացվում են,
  • վերականգնողական ընթացքը զգալի կրճատվում է։

Բաժանմունքում ստեղծված են բոլոր հնարավորությունները, որպեսզի դուք այստեղից դուրս գաք՝ մոռանալով շնչառական բարդությունների ու անհարմարությունների մասին։

Մեր մասնագետները կհոգան այդ մասին։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարներով՝ 033 92 92 41 , 010 20 50 50:

30-10-2026

Եթե չլիներ սքրինինգը, չէի իմանա, որ կրծքագեղձի քաղցկեղ ունեմ․ մի պացիենտի պատմություն

Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերումը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ հիվանդության բուժման և հետագա ընթացքի համար։ Անաիդա Տեր-Գասպարյանի պատմությունը դրա կարևորության ևս մեկ վկայություն

30-10-2026

«Իմ առողջ մայրիկ»․ Անահիտ Ավանեսյանը հանդիպել է կրծքագեղձի քաղցկեղը հաղթահարած կանանց հետ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է կրծքագեղձի քաղցկեղը հաղթահարած կանանց հետ։ Հանդիպման ընթացքում կանայք կիսվել են իրենց պատմություններով՝ ներկայացնելով հիվանդության դեմ պայքարի,

29-10-2026

Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարը. մի պացիենտի պատմություն

Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարում կարևոր են իրազեկումը, վաղ հայտնաբերումն ու ժամանակին բուժումը:Առաջինի լրատվական ալիքի տեսանյութում ՈՒԱԿ մասնագետները խոսում են կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման և
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Թողնել կարծիք×