ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Լիմֆոլոգիային նվիրված սիմպոզիում Գերմանիայից ժամանած հայտնի մասնագետի մասնակցությամբ

Հունվարի 15-ին Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում տեղի ունեցավ սեմինար` նվիրված լիմֆոլոգիական (ավշային համակարգի) խնդիրներին:  Կազմակերպված սեմինարի նպատակն էր քննարկել ուռուցքաբանության ոլորտում ավշային համակարգի ամենահաճախ հանդիպող բարդությունները, և Հայաստանում կիրառել լիմֆոլոգիական այդ խնդիրների բուժման գերմանական փորձը: Սեմինարին մասնակցելու համար Հայաստան էր ժամանել Գերմանիայի Լիմֆոլոգիայի վերապատրաստման կենտրոնի տնօրեն, առաջատար մասնագետ Օլիվեր Գյուլտիկը:


Կազմակերպված սեմինարի մասին մանրամասն տեղեկություն փոխանցեց Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի գլխավոր բժիշկ Արթուր Ավետիսյանը:


–   Ո՞րն է սեմինարի կազմակերպման շարժառիթը:

–   Նախ նշեմ, որ մեր հյուրերն են Գերմանիայի Լիմֆոլոգիայի վերապատրաստման կենտրոնի տնօրեն, առաջատար մասնագետ Օլիվեր Գյուլտիկը և Հայաստանում Կարմիր խաչ կենտրոնի բժշկուհի Անահիտ Պետրոսյանը:

Սեմինարի ընթացքում քննարկվեցին լիմֆոլոգիային` ավշային համակարգի անատոմիական և ֆիզիոլոգիական առանձնահատկություններին, հետվիրահատական ավշային կանգին, այտուցներին և դրանց բուժմանը վերաբերող հարցեր: Օրինակ. կրծքագեղձի վիրահատություններից հետո թե՛ վիրահատական վաղ շրջանում, թե՛ վիրահատությունից տարիներ անց, կարող են զարգանալ վիրահատված կողմի վերին վերջույթի արտահայտված այտուցներ: Խնդրի լուծման համար գերմանացի մասնագետներն առաջարկում են բուժման իրենց մեթոդը՝ մանուալ լիմֆդրենաժը: Այն մերսման հատուկ տեսակ է, որի միջոցով ավիշը կուտակված հատվածից տարածվում է այլ ուղղությամբ և դուրս գալիս օրգանիզմից: Բուժման այս մեթոդը բավականին արդյունավետ է, և նրանք ցանկություն ունեն իրենց փորձը գործնականում կիրառել նաև մեզ մոտ: Սա հնարավորություն է մեր մասնագետների վերապատրաստման համար ստեղծել համապատասխան դաշտ, որպեսզի կարողանանք բուժման այս եղանակը կիրառել նաև Հայաստանում: Սեմինարը նախատեսված էր և՛ բժիշկների, և՛ բուժքույրերի համար: Այն բաղկացած էր երկու մասից՝ տեսական և պրակտիկ: Մեր նպատակն է, որ այս խնդիրներով զբաղվեն ո՛չ միայն բժիշկները, այլ նաև Վ.Ա. Ֆանարջյանի անվան բժշկական կենտրոնի բուժքույր-ռեաբիլիտոլոգները: Պարոն Գյուլտիկի մոտ վերապատրաստվելու նպատակ ունեն մեր կենտրոնի մի քանի մասնագետներ:

Սեմինարի երկրորդ մասը վերաբերում էր գործնական կիրառմանը՝ հիվանդի օրինակով ցուցադրել բուժման մոտեցումն ու գնահատել արդյունավետությունը:

Օլիվեր Գյուլտիկը 40 տարի է, ինչ աշխատում է լիմֆոլոգիական ասպարեզում և իր մասնագիտական առաջին գործունեությունը սկսել է լիմֆոլոգիական կլինիկայում: Գերմանիայում Լիմֆոլոգիայի դպրոցի տնօրենն ու գլխավոր մասնագետը մեծ փորձ ունի լիմֆոլոգիայի կրթական համակարգում և ցանկանում է իր փորձը փոխանցել  հայ մասնագետներին:

–   Ինչպես նշում է մասնագետը, ոււռուցքային հիվանդությունների հաճախակի հանդիպող բարդություններից են լիմֆատիկ այտուցները, որոնք առաջանում են թե՛ հիվանդության զարգացման հետևանքով, թե՛ վիրահատություններից հետո: «Գերմանիայում գործում է լիմֆոլոգիական մեծ ցանց, որտեղ աշխատում են բազմաթիվ բժիշկներ և ֆիզիոթերապևտներ: Ցանկություն ունենք այստեղ՝ Հայաստանի առողջապահության ոլորտում, նույնպես ստեղծել նման ցանց: Դեռ անցյալ տարի Հայաստանի Կարմիր խաչի կենտրոնում տեղի ունեցավ սեմինար, որից հետո այդ կենտրոնի բժիշկների և բուժքույրերի համար Գերմանիայում կազմակերպեցինք վերապատրաստման դասընթացներ: ՀՀ Գերմանիայի դեսպանատան կողմից վստահված, Հայաստանում Կարմիր խաչի կենտրոնի բժշկուհի Անահիտ Պետրոսյանը Գերմանիայում մասնակցել է լիմֆոլոգիայական մասնագիտական դասընթացներին: Նա լիարժեք մասնագիտացված է այս ոլորտում և Հայաստանում լիմֆոլոգիական կրթություն ստացած առայժմ միակ մասնագետն է: 

Նույն այդ նպատակով կրկին Հայաստանում ենք, որպեսզի Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը միացնենք լիմֆոլոգիական միջազգային ցանցին, ինչը հնարավորություն կտա նման կրթություն ապահովել նաև Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժիշկներին ու բուժքույրերին, քանի որ պարտադիր եմ համարում, որ լիմֆատիկ բարդություների բուժումը պետք է անմիջապես կազմակերպել այս կենտրոնում»:


–   Լիմֆոլոգիական խնդիրների բուժման համար Հայաստանի հետ կապված ինչպիսի՞ հեռանկարներ եք տեսնում:

–   Ցանկություն ունենք Հայաստանում յուրաքանչյուր տարի սիմպոզիումներ կազմակերպել: Պատրաստվում ենք այս տարի Գերմանիայում Միջազգային լիմֆոլոգիական կոնգրեսի շրջանակում ես և Անահիտ Պետրոսյանը ներկայանալ զեկույցով՝ Հայաստանում իրագործած ծրագրի մասին: Մեր նպատակն է աշխարհում գոյություն ունեցող լիմֆոլոգիական ասպարեզի բոլոր նորամուծությունները, կրթական ծրագրերը սեմինարների միջոցով իրազեկել նաև հայաստանյան մասնագետներին:


Մեր կենտրոնը Գերմանիայում համարվում է ամենամեծ լիմֆոլոգիական դպրոցը և կազմակերպում ենք վերապատրսատման դասընթացներ Դուբայում, Ճապոնիայում, Բրազիլիայում, Ռուսաստանում և ցանկանում ենք, որ մեր այս ցանցի մեկ օղակ հանդիսանա նաև Հայաստանը:

–   Հայաստանում ոլորտի հետ կապված ինչպիսի՞ խնդիրներ եք տեսնում:

–   Գերմանիայում հետուռուցքային բարդությունների բուժումն ընդգրկված է ապահովագրական համակարգում, և մեր նպատակն է Հայաստանում նույնպես գործի դնել այս մոտեցումը: Հայաստանում հնարավոր ամեն ինչ արվում է պետական աջակցությամբ ուռուցքների հայտնաբերման, կանխման և բուժման համար: Սակայն ուռուցքային հիվանդների բուժումից հետո առաջացած բարդությունների բուժման  և վերականգնողական միջոցառումների համար Հայաստանում պետական աջակցության ասպարեզում դեռ շատ անելիքներ կան: Մեր ցանկությունն է նաև Հայաստանին օգնել այս հարցում, որպեսզի ոլորտում առաջընթաց գրանցվի:

Նույնիսկ բարեհաջող վիրահատություններից հետո հիվանդները մինչև իսկ  40% դեպքերում տառապում են հետվիրահատական այտուցով. քաղցկեղը հաղթահարված է, բայց բարդությունը՝ ոչ, իսկ հիվանդի կյանքի որակը փոխվում է դեպի վատը, մինչդեռ ընդամենը երեք շաբաթում հնարավոր է վերացնել այդ բարդությունը:


16-05-2026

Ուղիղ աղու քաղցկեղի ամբողջական հեռացում էնդոսկոպիկ եղանակով

ՈՒԱԿ Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք է դիմել 1948 թվականին ծնված տղամարդ, գանգատվելով կղանքում արյունային արտադրությունից։Կատարված համալիր հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է ուղիղ

12-05-2026

ՈՒԱԿ-ի բուժքույրերը ստացան շնորհակալագրեր մասնագիտական օրվա առթիվ

Մայիսի 12-ը աշխարհում նշվում է որպես Բուժքույրերի միջազգային օր. ևս մեկ առիթ գնահատելու այն մարդկանց նվիրումն ու պատասխանատու աշխատանքը, ովքեր ամեն օր իրենց հոգատարությամբ, համբերությամբ և

03-04-2026

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը՝ զարգացման նոր փուլում. Կարեն Ծառուկյանի հարցազրույցը «Արմենպրես»-ին

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը վերջին տարիներին ոչ միայն տեխնիկական վերազինման և ծառայությունների ընդլայնման փուլում է, այլև աստիճանաբար վերափոխվում է միջազգային չափանիշներին լիարժեք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Թողնել կարծիք×

纸飞机下载纸飞机官网 纸飞机官网下载纸飞机下载safew官网 safew下载safew官网下载safew官网safew下载safew下载safew下载quickq官网quickq官网quickq下载纸飞机官网纸飞机下载