ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿՐԿՆԱԿԻ ՄԱՏՉԵԼԻ․ բուժե՛ք ձեր վարիկոզը լազերային եղանակով ԲԱՑԱՌԻԿ արժեքով

Ոտքերում ծանրության զգացում և ցա՞վ ունեք, արտահայտված են երակային հանգույցնե՞րը, առկա է վերջույթների այտուցվածությու՞ն․ ՈՒԱԿ-ի նոր ծառայությունը հենց ձե՛զ համար է։

ՈՒԱԿ-ում այսուհետ երակների լայնացումների (վարիկոզ) բուժումը կիրականացվի ժամանակակից լազերային եղանակով։ Էնդովենոզ լազերային օբլիտերացիան մեթոդ է, որը

  • արագ է, անցավ, քիչ ինվազիվ, առանց ողնուղեղային (սպինալ) անզգայացման անհրաժեշտության,
  • ապահովում է հիվանդության լիարժեք բուժում, 
  • կատարվում է առանց կտրվածքների և չի թողնում սպի, 
  • անմիջապես հետո կանցնեք ձեր սովորական կենսակերպին։

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը ձեռք է բերել երակների լայնացումները (վարիկոզ) բուժելու համար նորագույն սարքավորում, և, հաշվի առնելով դրա պահանջարկն ու միջամտության՝ ոչ բոլորին հասանելի լինելը, հանդես է գալիս ԱՆՆԱԽԱԴԵՊ ԱԿՑԻԱՅՈՎ։ 

Մեկ ամիս շարունակ՝ նոյեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը, ՈՒԱԿ-ում էնդովենոզ լազերային օբլիտերացիան կկատարվի ԲԱՑԱՌԻԿ արժեքով՝ մեկ ոտքի համար կվճարեք ընդամենը 180 000 ՀՀ դրամ՝ 350 000 ՀՀ դրամի փոխարեն, իսկ երկու ոտքի դեպքում՝ 280 000 ՀՀ դրամ՝ 550 000 ՀՀ դրամի փոխարեն։

Բաց մի՛ թողեք ձեր հնարավորությունը և բուժեք խնդիրը ԿՐԿՆԱԿԻ ՄԱՏՉԵԼԻ։ 

Հարցերի և հերթագրման համար զանգահարեք +37410205050 կամ +374 94 80 19 80 հեռախոսահամարներով։

30-10-2026

Եթե չլիներ սքրինինգը, չէի իմանա, որ կրծքագեղձի քաղցկեղ ունեմ․ մի պացիենտի պատմություն

Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերումը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ հիվանդության բուժման և հետագա ընթացքի համար։ Անաիդա Տեր-Գասպարյանի պատմությունը դրա կարևորության ևս մեկ վկայություն

30-10-2026

«Իմ առողջ մայրիկ»․ Անահիտ Ավանեսյանը հանդիպել է կրծքագեղձի քաղցկեղը հաղթահարած կանանց հետ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է կրծքագեղձի քաղցկեղը հաղթահարած կանանց հետ։ Հանդիպման ընթացքում կանայք կիսվել են իրենց պատմություններով՝ ներկայացնելով հիվանդության դեմ պայքարի,

29-10-2026

Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարը. մի պացիենտի պատմություն

Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարում կարևոր են իրազեկումը, վաղ հայտնաբերումն ու ժամանակին բուժումը:Առաջինի լրատվական ալիքի տեսանյութում ՈՒԱԿ մասնագետները խոսում են կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման և
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Թողնել կարծիք×