Ողնաշարի վիրաբուժության նորագույն մեթոդը. Վերապատրաստում՝ Չինաստանում
Միջազգային առաջատար փորձի ուսումնասիրությունն ու ներդրումը ՈւԱԿ մասնագետների շարունակական մասնագիտական զարգացման կարևոր մասն են։
Կենտրոնի նեյրոօնկոլոգիական բաժանմունքի բժիշկ վնասվածքաբան-օրթոպեդ Կարապետ Անտոնյանը օգոստոսի 8–12-ը Չինաստանի Յուննան նահանգի Կունմին քաղաքում մասնակցել է ողնաշարի էնդոսկոպիկ վիրաբուժությանը նվիրված միջազգային վերապատրաստման ծրագրի։
Պրոֆեսոր Էն Սսոնգի հրավերով կազմակերպված մասնագիտական սեմինարին մասնակցել են մասնագետներ Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից։ Ծրագրի շրջանակում ուսումնասիրվել է ողնաշարի էնդոսկոպիկ վիրաբուժության ժամանակակից մեթոդը, որի հիմքում արթրոսկոպի կիրառումն է։
Հագեցած ծրագիրն ընդգրկել է տեսական և գործնական դասընթացներ։ Մասնագետները մասնակցել են վիրահատությունների, ծանոթացել մեթոդի կիրառման առանձնահատկություններին և փորձի փոխանակման միջոցով խորացրել իրենց մասնագիտական գիտելիքները։
Միջազգային վերապատրաստումը ևս մեկ քայլ է ՈւԱԿ-ում ժամանակակից վիրաբուժական մոտեցումների զարգացման և առաջատար միջազգային փորձի ներդրման ուղղությամբ։












