NEWS

Նորագույն մոտեցումներ ՈւԱԿ-ում. մեր մասնագետները մասնակցել են միկրովիրաբուժության համաշխարհային առաջատար համագումարին

ՈւԱԿ ընդհանուր և մանկական ուռուցքաբանության ռեկոնստրուկտիվ վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, ուռուցքաբան-վիրաբույժ Մհեր Կոստանյանը և Ս. Սեինյանի անվան հենաշարժիչ համակարգի ուռուցքաբանության բաժանմունքի դիմածնոտային վիրաբույժ Հայկ Բաբայանը մասնակցել են Ռեկոնստրուկտիվ միկրովիրաբուժության համաշխարհային ընկերության XIII-րդ համագումարին (13th Congress of the World Society for Reconstructive Microsurgery), որն անցկացվել է Իսպանիայի Բարսելոնա քաղաքում։

Համագումարը, որն անցկացվում է երկու տարին մեկ, այս անգամ միավորել էր ավելի քան 1500 մասնակից աշխարհի տարբեր երկրներից։ Հայաստանը ներկայացնում էին հենց մեր երկու մասնագետները։

Այս տարվա համագումարի խորագիրն էր՝ «Միկրովիրաբուժության հանդեպ կիրք» («Passion for Microsurgery»)։ Ծրագրում ընդգրկված էին մի շարք առանցքային ուղղություններ՝ գլխի և պարանոցի վիրաբուժություն, կրծքի վերականգնում, վերին և ստորին վերջույթների վերականգնում, լիմֆեդեմայի բուժում, նյարդերի փոխպատվաստում, դեմքի պարալիզի բուժում, ռոբոտային միկրովիրաբուժություն և այլ թեմաներ։

Կոնգրեսի շրջանակում կազմակերպված ցուցահանդեսի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու ռոբոտային միկրովիրաբուժության վերջին նորարարություններին՝ մասնավորապես կրծքի վերականգնման, լիմֆեդեմայի բուժման և դեմքի վերականգնման ոլորտներում։

Համագումարից հետո Հայկ Բաբայանն անցել է վերապատրաստում Բարսելոնայի «Hospital de la Santa Creu i Sant Pau» կլինիկայում՝ միկրովիրաբուժության և սուպերմիկրովիրաբուժության ոլորտում։ Վերապատրաստման ընթացքում մասնագետը ներգրավվել է մի շարք վիրահատությունների, այդ թվում՝ ռոբոտային համակարգերի օգնությամբ իրականացվող միջամտությունների։

Այսպիսի համաժողովներն ու վերապատրաստման ծրագրերը հնարավորություն են տալիս մեր մասնագետներին անընդհատ զարգացնել իրենց հմտություններն ու ներդնել առաջատար փորձը Հայաստանի բժշկական ոլորտում։

30-10-2026

Եթե չլիներ սքրինինգը, չէի իմանա, որ կրծքագեղձի քաղցկեղ ունեմ․ մի պացիենտի պատմություն

Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերումը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ հիվանդության բուժման և հետագա ընթացքի համար։ Անաիդա Տեր-Գասպարյանի պատմությունը դրա կարևորության ևս մեկ վկայություն

30-10-2026

«Իմ առողջ մայրիկ»․ Անահիտ Ավանեսյանը հանդիպել է կրծքագեղձի քաղցկեղը հաղթահարած կանանց հետ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է կրծքագեղձի քաղցկեղը հաղթահարած կանանց հետ։ Հանդիպման ընթացքում կանայք կիսվել են իրենց պատմություններով՝ ներկայացնելով հիվանդության դեմ պայքարի,

29-10-2026

Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարը. մի պացիենտի պատմություն

Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարում կարևոր են իրազեկումը, վաղ հայտնաբերումն ու ժամանակին բուժումը:Առաջինի լրատվական ալիքի տեսանյութում ՈՒԱԿ մասնագետները խոսում են կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման և
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×