NEWS

Միջին բուժաշխատողների ուռուցքաբանական 2-րդ համաժողով. FreeNews

«Բուժման ընթացքում միջին բուժաշխատողների դերը գրեթե չի զիջում բժիշկների մեծ աշխատանքին»,- «Միջին բուժաշխատողների ուռուցքաբանական 2-րդ համաժողով»-ի ողջույնի խոսքում նշեց Վ․Ա․ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը։

Հոկտեմբերի 5-ին ՀՀ տարբեր բժշկական կենտրոններից հարյուրավոր բուժքույրեր փորձի փոխանակման, մասնագիտական որակները բարելավելու և շարունակական կրթություն ստանալու պատրաստակամությամբ էին եկել ՈՒԱԿ-ի այս համաժողովին մասնակցելու։

Մասնագիտությամբ բուժքույր ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հռիփսիմե Հունանյանն օրվա հատուկ հյուրն էր, և առանձնակի շեշտեց, որ բուժքույրական անձնակազմի համար մստեղծվում են ասնագիտական առաջընթացն ապահովելու նոր ու լայն հնարավորություններ, որոնք էլ միջազգային հարթակներում ներկայանալու նախադեպեր կստեղծեն։

ՈՒԱԿ տնօրենի տեղակալ Արթուր Ավետիսյանը մարդկային առանձնահատուկ տեսակներով ու գթասրտությամբ օժտված բուժքույրերին առանձնացրեց՝ փաստելով, որ բուժքրոջ մասնագիտությունն ամենադժվարներից է։

Կենտրոնի գլխավոր բուժքույր Մելանյա Վաթինյանն էլ արձանագրեց՝ բուժքույրերը նոր գիտելիք ստանալու համար ժամանակ և ջանք չեն խնայում։

 

30-10-2026

Եթե չլիներ սքրինինգը, չէի իմանա, որ կրծքագեղձի քաղցկեղ ունեմ․ մի պացիենտի պատմություն

Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերումը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ հիվանդության բուժման և հետագա ընթացքի համար։ Անաիդա Տեր-Գասպարյանի պատմությունը դրա կարևորության ևս մեկ վկայություն

30-10-2026

«Իմ առողջ մայրիկ»․ Անահիտ Ավանեսյանը հանդիպել է կրծքագեղձի քաղցկեղը հաղթահարած կանանց հետ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է կրծքագեղձի քաղցկեղը հաղթահարած կանանց հետ։ Հանդիպման ընթացքում կանայք կիսվել են իրենց պատմություններով՝ ներկայացնելով հիվանդության դեմ պայքարի,

29-10-2026

Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարը. մի պացիենտի պատմություն

Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարում կարևոր են իրազեկումը, վաղ հայտնաբերումն ու ժամանակին բուժումը:Առաջինի լրատվական ալիքի տեսանյութում ՈՒԱԿ մասնագետները խոսում են կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման և
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×