NEWS

Կյանքի համար պայքարում դուք առաջնագծում եք, շնորհակալություն

Այսօր մենք նշում ենք բուժաշխատողների օրը։ Օր, որը հերթական անգամ հնարավորություն է տալիս շնորհակալական և երախտիքի խոսքեր ասելու բոլոր այն բուժաշխատողներին, որոնք բարձր պատասխանատվությամբ ծառայում են իրենց կոչմանը:

Սիրելի՛ բուժաշխատողներ, 

շնորհավորում եմ ձեր տոնի առթիվ։ Դուք մարդիկ եք, որոնց բնորոշ է սրտացավությունը, կարեկցանքը, ինքնազոհողությունը։ Շաբաթական 7 օր՝ 24 ժամ, դուք կարողանում եք մարդկանց օգտակար լինել ամենապատասխանատու մասնագիտության միջոցով. շնորհակալությու´ն։ 

Բուժաշխատողին միշտ ճիշտ պահին արագ կողմնորոշվել և անսխալ գործել է պետք։ Հպարտությամբ պետք է փաստեմ, որ կենտրոնում մենք համախմբել ենք այդ պարտավորությունը գերազանց կատարող մասնագետների։ Փրկված կյանքերի, ապաքինված վերքերի և հավատով լցված ապագաների համար շնորհակալությու´ն: Ձեր դերն, անտարակույս, պետք է արժևորել ոչ միայն այսօր, այլև միշտ:

Ձեզ մաղթում եմ առողջություն, խաղաղ երկինք և տոկունություն ձեր ծանր աշխատանքում։

Շնորհակալությու´ն ։

30-10-2026

Եթե չլիներ սքրինինգը, չէի իմանա, որ կրծքագեղձի քաղցկեղ ունեմ․ մի պացիենտի պատմություն

Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերումը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ հիվանդության բուժման և հետագա ընթացքի համար։ Անաիդա Տեր-Գասպարյանի պատմությունը դրա կարևորության ևս մեկ վկայություն

30-10-2026

«Իմ առողջ մայրիկ»․ Անահիտ Ավանեսյանը հանդիպել է կրծքագեղձի քաղցկեղը հաղթահարած կանանց հետ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է կրծքագեղձի քաղցկեղը հաղթահարած կանանց հետ։ Հանդիպման ընթացքում կանայք կիսվել են իրենց պատմություններով՝ ներկայացնելով հիվանդության դեմ պայքարի,

29-10-2026

Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարը. մի պացիենտի պատմություն

Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարում կարևոր են իրազեկումը, վաղ հայտնաբերումն ու ժամանակին բուժումը:Առաջինի լրատվական ալիքի տեսանյութում ՈՒԱԿ մասնագետները խոսում են կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման և
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×