NEWS

Կոլոռեկտալ քաղցկեղ․ միջազգային գիտաժողով՝ ՈւԱԿ-ի մասնագետների մասնակցությամբ

Հոկտեմբերի 18–19-ին առցանց ձևաչափով կայացավ Բժիշկ Րաֆֆի Հովհաննիսյանի անվան 4-րդ միջազգային բժշկական գիտաժողովը, որը նվիրված էր կոլոռեկտալ քաղցկեղի կանխարգելման, ախտորոշման և բուժման արդի մոտեցումներին։
Գիտաժողովը կազմակերպվել էր Մասնագիտական Զարգացման Միջազգային Կենտրոնի (ICPD) կողմից՝ համախմբելով Հայաստանի, ԱՄՆ-ի, Կանադայի, Իսպանիայի, Արգենտինայի, Ռուսաստանի և այլ երկրների առաջատար մասնագետներին, որոնց հետ վերջին տարիներին իրականացվել են մի շարք համատեղ մասնագիտական միջամտություններ։ 

Միջոցառման համանախագահում էր Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ընդհանուր և էնդովիրաբուժության բաժանմունքի վիրաբույժ Ավետիք Պետրոսյանը։ Նա հանդես եկավ զեկույցով՝ ներկայացնելով կոլոռեկտալ վիրաբուժության ժամանակակից մոտեցումները և նորարարական լուծումները։

ՈւԱԿ-ի մասնագետները գիտաժողովին ակտիվ մասնակցություն ունեցան՝ հանդես գալով մի շարք հետաքրքիր զեկույցներով։
Հեռահար ճառագայթային թերապիայի բաժանմունքի վարիչ Թաթուլ Սաղաթելյանը խոսեց ուղիղ աղիքի քաղցկեղի ճառագայթային բուժման արդի մոտեցումների մասին,
Դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի բժիշկ-քիմիաթերապևտ Կարինե Սողոմոնյանը ներկայացրեց դեղորայքային թերապիայի նորարարական ուղությունները,
Ընդհանուր և էնդովիրաբուժության բաժանմունքի բժիշկ-էնդոսկոպիստ Վլադիմիր Նահապետյանը կիսվեց աղիքային խցանումներով բարդացած դեպքերի բուժման և ստենտերի կիրառման փորձով։

Գիտաժողովի ընթացքում մասնագետները քննարկեցին ոլորտի վերջին գիտական և տեխնոլոգիական զարգացումները, նոր մոտեցումները վաղ հայտնաբերման և բուժման գործընթացներում, ինչպես նաև կարևորեցին բազմամասնագիտական համագործակցության շարունակականությունը։

Միջոցառումը ներառված էր շարունակական բժշկական կրթության (ՇՄԶ) ծրագրում, և մասնակից բժիշկները ստացան կրեդիտային միավորներ։

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մասնագետների ներգրավվածությունը ևս մեկ անգամ փաստեց կենտրոնի ակտիվ մասնակցությունը միջազգային բժշկական կրթական գործընթացներին և հաստատեց, որ հայ բժիշկների մասնագիտական ներուժը համապատասխանում է միջազգային չափանիշներին։

30-10-2026

Եթե չլիներ սքրինինգը, չէի իմանա, որ կրծքագեղձի քաղցկեղ ունեմ․ մի պացիենտի պատմություն

Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերումը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ հիվանդության բուժման և հետագա ընթացքի համար։ Անաիդա Տեր-Գասպարյանի պատմությունը դրա կարևորության ևս մեկ վկայություն

30-10-2026

«Իմ առողջ մայրիկ»․ Անահիտ Ավանեսյանը հանդիպել է կրծքագեղձի քաղցկեղը հաղթահարած կանանց հետ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է կրծքագեղձի քաղցկեղը հաղթահարած կանանց հետ։ Հանդիպման ընթացքում կանայք կիսվել են իրենց պատմություններով՝ ներկայացնելով հիվանդության դեմ պայքարի,

29-10-2026

Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարը. մի պացիենտի պատմություն

Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարում կարևոր են իրազեկումը, վաղ հայտնաբերումն ու ժամանակին բուժումը:Առաջինի լրատվական ալիքի տեսանյութում ՈՒԱԿ մասնագետները խոսում են կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման և
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×