NEWS

Բացառիկ դեպք ՈՒԱԿ-ում ՝ հազվադեպ հանդիպող քաղցկեղային պաթոլոգիա՝ ստամոքսի հեպատոիդ ադենոկարցինոմա

Բացառիկ դեպք ՈՒԱԿ-ում ՝ մասնագետները կարողացել են ճիշտ ախտորոշել ստամոքսի խիստ հազվադեպ հանդիպող քաղցկեղային պաթոլոգիայի՝ ստամոքսի հեպատոիդ ադենոկարցինոմայի դեպքը։ 


ԱԽՏՈՐՈՇՈՒՄ

57-ամյա տղամարդը դիմել էր Ուռուցքաբանության ազգային կենտրոն՝ գանգատվելով էպիգաստրիալ շրջանում բութ ցավերից և սրտխառնոցից։

Բուժառուն ՀՀ այլ բուժհաստատությունում անցել էր պոլիօրգան ՀՇ հետազոտություն, էզոֆագոգաստրոսկոպիա, բիոպտատի հյուսվածաբանական քննություն, որի արդյունքում ախտորոշվել էր ստամոքսի G2 ադենոկարցինոմա։ Վիրահատական բուժում ստանալու նպատակով բուժառուն ուղղորդվել էր ՈՒԱԿ։

Հուլիս ամսին ՈՒԱԿ Որովայնային և էնդովիրաբուժության բաժնի մասնագետները՝ բժիշկ-ուռուցքաբան Արմեն Նիկողոսյանի գլխավորությամբ կատարել են ստամոքսի սուբտոտալ վիրահատություն։ Ուռուցքն ամբողջությամբ հեռացվել է։

3.png

Հետվիրահատական ձևաբանական քննությամբ ստամոքսում հայտնաբերվել էր խոցոտված գոյացություն 4,5*4,0սմ չափերով, որը ախտահարում էր ստամոքսի լորձաթաղանթն ու մկանային շերտը։ Դիտվել է նաև վեց ռեգիոնար ավշահանգույցների մետաստատիկ ախտահարում։
ՈՒԱԿ Կլինիկական պաթոմորֆոլոգիայի բաժանմունքի բժիշկ-հյուսվածքաբան Նելլի Գրիգորյանը դրել է ցուցում և ապա կատարել է իմունոհիստոքիմիական հետազոտություն, որի ընթացքում պարզ է դարձել, որ առկա է ստամոքսի հեպատոիդ ադենոկարցինոմա։


1.png   2.png


Հեպատոիդ ադենոկարիցինոման խիստ հազվադեպ հանդիպող, չարորակ, արտալյարդային ուռուցք է, որը ձևաբանորեն և իմունոֆենոտիպով նմանակում է հեպատոցելուլյար կարցինոմային (լյարդի քաղցկեղ), սակայն ունի ավելի ագրեսիվ ընթացք, վատ կանխատեսում և բուժական այլ մոտեցումներ։

ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆ

Հեպատոիդ ադենոկարցինոման խիստ հազվադեպ հանդիպող քաղցկեղային պաթոլոգիա է, այն կազմում է ստամոքսի քաղցկեղների 0,3–2,0%-ը։
Ունի ավելի ագրեսիվ ընթացք, ավշահանգույցների և լյարդի վաղ մետաստազավորվելու հակվածություն։
Հիվանդության առաջացման մեխանիզմները դեռևս անհայտ են։

30-10-2026

Եթե չլիներ սքրինինգը, չէի իմանա, որ կրծքագեղձի քաղցկեղ ունեմ․ մի պացիենտի պատմություն

Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերումը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ հիվանդության բուժման և հետագա ընթացքի համար։ Անաիդա Տեր-Գասպարյանի պատմությունը դրա կարևորության ևս մեկ վկայություն

30-10-2026

«Իմ առողջ մայրիկ»․ Անահիտ Ավանեսյանը հանդիպել է կրծքագեղձի քաղցկեղը հաղթահարած կանանց հետ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է կրծքագեղձի քաղցկեղը հաղթահարած կանանց հետ։ Հանդիպման ընթացքում կանայք կիսվել են իրենց պատմություններով՝ ներկայացնելով հիվանդության դեմ պայքարի,

29-10-2026

Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարը. մի պացիենտի պատմություն

Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարում կարևոր են իրազեկումը, վաղ հայտնաբերումն ու ժամանակին բուժումը:Առաջինի լրատվական ալիքի տեսանյութում ՈՒԱԿ մասնագետները խոսում են կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման և
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×